Բաժիններ՝

Օբաման պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև

Բարաք Օբաման ապրիլի 24-­ին առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջեւ ԱՄՆ-­ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Չիկագոյի համալսարանում երիտասարդության առջեւ արտասանած իր ճառում նա հայտարարել է, որ պատրաստվում է զբաղվել աճող սերնդի հետ աշխատանքով:

«Գլխավորը եւ ամենակարեւորը, ինչ ես կարող եմ անել, օգնելն է նոր սերնդի ղեկավարներ պատրաստելու գործում, որպեսզի նրանք կարողանան ընդունել էստաֆետն այս փոփոխվող աշխարհում»,­-մեջբերում է անում գործակալությունն Օբամայի խոսքից:

Նա ընդգծել է, որ պլանավորում է աշխատել այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են դատական բարեփոխումը եւ քաղաքականության ֆինանսավորումը:

«Դա այն է, ինչը մեզ խանգարում է դիմակայելու մարտահրավերներին եւ առաջընթացի հասնելու քաղաքականության եւ հասարակական կյանքի բնագավառում»,­-ընդգծել – նա:
Նաեւ նշվում է, որ իր կարճատեւ ճառում ԱՄՆ­-ի 44-­րդ նախագահը ոչ մի անգամ չի հիշատակել Սպիտակ տան ներկայիս տիրոջը՝ Դոնալդ Թրամփին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս