Բաժիններ՝

«ԵՄ-­ն և ՌԴ-­ն առայժմ գլոբալ տարաձայնություններ ունեն Ուկրաինայի շուրջը». Մոգերինի

Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ տակավին գլոբալ տարաձայնություններ գոյություն ունեն Ուկրաինայի շուրջը: Այս մասին հայտարարել է ԵՄ-­ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՌԴ-­ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Որոշակիորեն ԵՄ­-ն գլոբալ տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ, առաջին հերթին, Ուկրաինայի հարցով»,­-ասել է նա: Մոգերինին նաեւ հայտարարել է, որ Մինսկի համաձայնությունների կատարումը հատկապես հրատապ է ապրիլի 23-­ին ԵԱՀԿ-­ի
պատվիրակության ավտոմեքենայի պայթելու ֆոնին:

«Մենք քննարկեցինք՝ ինչպես կենսագործենք Մինսկի համաձայնությունների վրա հիմնված ճանապարհային քարտեզը»,-­ասել է նա:­ Այդ հարցն առավել հրատապ է, հատկապես, երբ ականից պայթեց ԵԱՀԿ-­ի պատվիրակության ավտոմեքենան»,-հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս