Բաժիններ՝

«Երբ հավասարեցնում ես հաշիվը 10 հոգով, պետք է մի փոքր միացնել ուղեղը». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Բարսելոնայի» հետ խաղը:

«Ուրախանալու ոչինչ չկա: Մենք շատ պահեր ստեղծեցինք խաղի ընթացքում: Մենք շատ հնարավորություններ ունեինք, բայց չկարողացանք խաղը վերցնել մեր հսկողության տակ: Եթե դու չես կարող այդպիսի իրավիճակում ավարտել խաղը, պատահում է այն, ինչ պատահեց:

Մենք հիասթափված ենք արդյունքից: Եթե դու 10 հոգով հավասարեցնում ես հաշիվը և դարձնում ես 2:2, պետք է մի փոքր ավելի շատ մտածել և պաշտպանվել միասին: Մենք կարծում էինք, որ կարող ենք խփել 3-րդ գնդակը: Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:

Ես պետք է նորից նայեմ խաղը, բայց ես ոչինչ չէի փոխի: Չեմպիոնության հարցը բաց է, մենք պետք է մտածենք հաջորդ խաղի մասին: Մեսսին հասավ արդյունքի իր թիմի համար: Այսօր նա 2 գոլ խփեց, բայց նա մենակ չէր խաղում»,- ասել է Զիդանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս