ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է աշխատանքը նախագահ Թրամփի վարչակազմի հետ
Հայկական հարցերի հետ կապված ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է աշխատանքը նախագահ Թրամփի վարչակազմի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:
«Աշխատանք տարվում է Թրամփի վարչակազմի հետ, նամակներ են գրվում նախագահին: Նախագահի վարչակազմի հետ կա երկխոսություն, կարծիքների փոխանակում: Դրանից բացի, հանդիպումներ են անցկացվում կոնգրեսականների հետ: Այսօր դժվար է ասել, թե նախագահն ինչ է մտածում, որովհետև երբեք չգիտենք, թե ինչ է ասելու: Ասեմ, որ նախագահ Թրամփին անձամբ ճանաչող հայեր կան, մենք փորձում ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները»,- ասաց Արփի Վարդանյանը: