Ահարոն Ադիբեկյանը չի սպասում, որ Զարուհի Փոստանջյանը կամ Նիկոլ Փաշինյանն իրեն հարցում կպատվիրեն

«Մենք ման ենք գալիս հովանավոր՝ հարցում անելու համար, որ տեսնենք՝ ավագանու ընտրություններում ձայներն ինչպես են վերաբաշխվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա վստահ է, որ ո՛չ Զարուհի Փոստանջյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը հարցում չեն պատվիրի.

«Որովհետև հարցում անեն, հրապարակեն՝ ցույց տալու, որ իրենք պարտվում են՝ իմաստ չունի: Ինձ միշտ մեղադրում են, որ ես աշխատում եմ իշխանականի վրա: Իշխանականն է պատվեր տալիս, որ բոլորին ասի՝ ես հաղթում եմ: Պարտվողը նման բան չի անում: Ես գիտեմ, որ կուսակցություններ կան՝ հարցում են պատվիրել, բայց տվյալները չեն հրապարակել, որովհետև այդ տվյալներն իրենց վնաս կբերեն»:

Տեսանյութեր

Լրահոս