«Ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը պրոյեկտ է, իսկ ԲՀԿ-ն ընդդիմություն է. ասվածի ռացիոնալ հատիկը ո՞րն է». Քաղտեխնոլոգ

«Իշխանության մատը խառն է, էս մեկն իշխանական է, պրոյեկտ է… Ես նման անլուրջ խոսակցությունների ուշադրություն չեմ դարձնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այն խոսակցություններին, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հիմնվել է իշխանությունների պատվերով, նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նա ասաց, որ նման խոսակցություններին ուշադրություն չի դարձնում, որովհետև իր համար կա ռեալություն.

«Երբ ինձ ասել են՝ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր չէ, ես հարցրել եմ՝ լավ, ո՞ւմ ես ձայնդ տալու, ասում է՝ «Բարգավաճ Հայաստանին», ասում եմ՝ վերջին 10 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը փախած է եղել, նստել է, երբևիցե գավաթ չի բարձրացրել իշխանության հետ, առավել ևս՝ նախագահի հետ, մեդալ չի ստացել-չի տվել, նվեր չի ստացել-չի տվել, երբևիցե չի քվեարկել իշխանական կամ կառավարության ներկայացրած նախագծերին Ազգային ժողովում, հիմա ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը պրոյեկտ է, իսկ ԲՀԿ-ն, որը վերջին օլիմպիադային՝ իրար հետ փաթաթվելով, Նոր տարուն իրար հետ խմելով- բանով… ընդդիմություն է. ռացիոնալ հատիկը ո՞րն է, ինձ բացատրեք: Ես նման խոսակցությունների ուշադրություն չեմ դարձնում, կա ռեալություն ինձ համար»:

Տեսանյութեր

Լրահոս