Բաժիններ՝

Բելգիայում գրեթե 19 հազար մարդու կասկածում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ

Բելգիայում, 2017 թվականի դրությամբ, 18 հազար 884 մարդ է հիշատակվում այն մարդկանց վերաբերյալ ոստիկանության տվյալների բազայում, որոնք կասկածվում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ, ինչը 10 անգամ գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: Այդ մասին հայտնել է RTL հեռուստառադիոընկերությունը՝
վկայակոչելով Բելգիայի ՆԳ նախարարության տվյալները:

Նշված թվից ավելի քան 2,2 հազար անձինք դիտվում են որպես արմատականացման ենթարկվածներ, որոնք պոտենցիալ կերպով պատրաստ են կատարելու ագրեսիայի գործողություններ:

Բելգիայում 2016 թվականի մարտի 24-­ից գործում է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ՝ հնարավոր չորսից երրորդը: Չորրորդ մակարդակը սահմանվել է մարտի 22-­ին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում իրականացված ահաբեկչական գործողությունների օրը, իսկ երկու օր անց իջեցվել է «երեք» նշագծին, որը ենթադրում է ահաբեկչության «հնարավոր եւ հավանական» վտանգ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս