Բաժիններ՝

Բուենոս Այրեսն ապրիլի 24­-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմինն ապրիլի 20-­ին կայացած նիստում, հավատարիմ մնալով մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությանը, ապրիլի 24­-ը հայտարարել է որպես թուրքական պետության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն և փոխհատուցում» կարգախոսի ներքո: Այս մասին հայտնում է Prensa Armeni-­ն:

Օրենսդիր մարմնի մարդու իրավունքների երաշխավորման և հակախտրականության հանձնաժողովի նախագահ Ժոզե Կամպանիոլիի և օրենսդիր Կարլոս Թոմադայի համահեղինակած բանաձևը վերաբերում է նաև ապրիլի 24­-ին Արգենտինայում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց նախատեսված միջոցառմանը, որը կհաջորդի տեղի հայ համայնքի կազմակերպած երթին:

Քաղաքային օրենսդիր մարմինը նաև հավանություն է տվել այդ օրը կայանալիք միջոցառումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս