Բաժիններ՝

«Ես կարող եմ վերադառնալ Իտալիա, բայց ոչ «Լացիո». ես «Ռոմայի» երկրպագու եմ». Կլաուդիո Ռանիերի

«Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին պատմել է կարիերայի հնարավոր շարունակության մասին:

«Ես ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի: Ես ինձ ավելի շատ համարում եմ եվրոպական մարզիչ:

Արդեն մի քանի առաջարկություններ ստացել եմ, այդ թվում՝ հավաքականներից: Բայց ես կցանկանայի աշխատել ակումբում, որտեղ տղաներին կարող եմ ամեն օր մարզել: Լավ նախագծի եմ սպասում:

Ես կարող եմ վերադառնալ Իտալիա, բայց ոչ «Լացիո»: Հիմա ես մոտենում եմ իմ կարիերայի ավարտին: Եթե նման առաջարկություն լիներ իմ կարիերայի մեկնարկին, ես կընդունեի այն, բայց այսօր, ես՝ որպես «Ռոմայի» երկրպագու, չեմ կարող գնալ «Լացիո»»,- հայտարարել է Ռանիերին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցի ժամանակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս