«ՊՆ փոխնախարարների պաշտոններում Արտակ Զաքարյանի և Արտակ Դավթյանի նշանակման հարցը փաստացի լուծված է». Վիգեն Սարգսյան
Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը պաշտպանության փոխնախարարների պաշտոններում կնշանակվեն Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից հետո: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Նրանց նշանակումը ձգձգվում է, քանի որ մենք սպասում ենք Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտին, որից հետո էլ նշանակումը կլինի»,-նշեց նախարարը:
Նա հավելեց, որ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանն արդեն ակտիվորեն ներգրավված են պաշտպանության նախարարության աշխատանքներում: Նախարարի խոսքով՝ նրանց նշանակման հարցը փաստացի լուծված է:
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս հայտնել է, որ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը նշանակվելու են պաշտպանության փոխնախարարների պաշտոնում: