«Ես ցանկանում եմ շարունակել իմ ծառայությունը հայրենիքին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում». Վիգեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցանկանում է շարունակել իր ծառայությունը պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում: Լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հույս հայտնեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իրեն կտա այդ հնարավորությունը:
«Ես ցանկանում եմ շարունակել իմ ծառայությունը հայրենիքին պաշտպանության նախարարի պաշտոնում, ինչի մասին բազմաթիվ անգամներ ասել եմ, և հույս ունեմ, որ կունենամ այդ հնարավորությունը»-նշեց նախարարը:
Նա հավելեց, որ ինքն ամենաերջանիկ մարդկանցից մեկը կլինի, եթե հնարավորություն ստանա շարունակել աշխատանքը պաշտպանության նախարարի պաշտոնում:
Հայաստանում ապրիլի 2-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Նորաստեղծ խորհրդարանի առաջին նիստի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի նոր գործադիր մարմին: