Բաժիններ՝

Եվրախորհրդարանի նախագահը հնարավոր է համարել Brexit­-ի արդյունքների վերանայումը. The Guardian

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջը հանրաքվեի (Brexit) արդյունքները կարող են վերանայվել հունիսի 8-­ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Անտոնիո Տայանին այս մասին հայտարարել է The Guardian-­ին՝ ամփոփելով Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կայացած արդյունքները։

«Եթե Մեծ Բրիտանիան ընտրություններից հետո ցանկանա չեղարկել 50-­րդ հոդվածի գործողությունը (Լիսաբոնի համաձայնագրի, որը ենթադրում է ԵՄ-­ում այս կամ այն երկրի անդամության դադարեցման շուրջը բանակցությունների գործընթացը), ընթացակարգը շատ պարզ կլինի,­ կարծում է ԵԽ-­ի նախագահը:­ Եթե Լոնդոնը ցանկանա մնալ, դա շահավետ կլինի բոլորին: Ես երջանիկ կլինեմ»:

Ըստ որում նա նշել է, որ վերջնական որոշումը պետք է կայացնեն Եվրամության մնացած անդամները: «Եթե վաղը Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը ցանկանա փոխել իր դիրքորոշումը, դա հնարավոր կլինի անել: Վերջին խոսքը ԵՄ­-ի 27 անդամներինն է, սակայն դա օգտակար կլինի յուրաքանչյուրին»,­ համոզված Է Եվրախորհրդարանի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս