Բաժիններ՝

«Հարկավոր է ուժեղ լինել». աշխարհի արձագանքը Փարիզում տեղի ունեցած փոխհրաձգությանը

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ապրիլի 20­-ին Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա կատարված հարձակմանը:

«Միացյալ Նահանգների կողմից ցավակցություն եմ հայտնում Ֆրանսիայի ժողովրդին: Ահավոր բաներ են: Այսօր ահավոր բաներ են տեղի ունենում աշխարհում: Դա նման է հերթական ահաբեկչական գործողության»,­-ասել է նա։

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»­-ը:

Նա հավելել է, որ «մենք պետք է լինենք ուժեղ եւ զգոն, ես վաղուց եմ այս մասին ասում»:
Ջենտիլոնին միացել ԱՄՆ-­ի նախագահի խոսքերին եւ նույնպես ցավակցություն է հայտնել ֆրանսիացի ժողովրդին:

«Այժմ այնտեղ շատ բարդ շրջան է: Դա տեղի ունեցավ ընտրություններից ընդամենը երեք օր առաջ»,­-նշել է Իտալիայի վարչապետը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ապրիլի 20­-ին Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա կատարված հարձակման կապակցությամբ: Այս մասին Twitter միկրոբլոգների ցանցի իր էջում հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ղեկավար Բորիս Ջոնսոնը ցնցված է Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա կատարված հարձակումից:

«Ցնցված եմ Փարիզում ոստիկանության աշխատակիցների վրա կատարված գրոհից: Ցավակցություն եմ հայտնում տուժածներին ու նրանց մերձավորներին: Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան միասնական են ահաբեկչության դեմ պայքարում»,­-գրել է նախարարը Twitter միկրոբլոգների ցանցի իր պաշտոնական էջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս