Գիշերը քաղաքացիները մնացել են վերելակի մեջ
Ապրիլի 20-ին, ժամը 01:40-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2/5 շենքի 6-րդ մուտքում քաղաքացիները մնացել են վերելակի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ վերելակի խափանման հետևանքով ներսում են հայտնվել 2 քաղաքացի:
Փրկարարները Սևանի փողոցի 2/6 շենքի 6-րդ մուտքում վերելակից դուրս են բերել քաղաքացիներին: