Սեյրան Օհանյանը հասցրել է պաշտոնավարման վերջին ամսում 450 զինծառայող «կրճատել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրների վկայությամբ` Սեյրան Օհանյանը իր պաշտոնավարման վերջին մեկ-մեկուկես ամսում` 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, հասցրել է ավելի քան 450 զինծառայողների դարձնել գործազուրկ: Այսպես ասած`«օպտիմալացրել է»: Պատճառները տարբեր են եղել:

Այս լուրը ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Նա ասաց, որ օպտիմալացումը շարունակական գործընթաց է, և մշտապես փոփոխություններ են լինում նախարարությունում: Առաջիկայում նույնպես փոփոխություններ են սպասվում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս