Բաժիններ՝

Լուլա դա Սիլվան մտադիր է կրկին իր թեկնածությունն առաջադրել Բրազիլիայի նախագահական ընտրություններում

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հաստատել է 2018 թվականին նախագահի պաշտոնին հավակնելու իր մտադրության մասին: Նման հայտարարություն նա արել է Fan ռադիոկայանին տված հարցազրույցում: «Այո, ես կլինեմ թեկնածու: Եթե կարողանամ, կառաջադրեմ իմ թեկնածությունը: Եկեք սպասենք, որպեսզի իմանանք` կկարողանամ արդյոք լինել թեկնածու»,- ասել է Լուլա դա Սիլվան:

Նախկին նախագահը ներգրավված է կոռուպցիայի հետ կապված հինգ քրեական գործերում: Համաձայն բրազիլական օրենսդրության, եթե Լուլա դա Սիլվան մեղավոր ճանաչվի երկրորդ ատյանի դատարանի կողմից այդ գործընթացներից գոնե մեկով, ապա նա կկորցնի ընտրովի պաշտոններին հավակնելու իրավունքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս