ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Այգեձոր գյուղի 65-ամյա բնակիչ՝ հրազենային վնասվածքներով. shamshyan.com
Տավուշի մարզում երեկ՝ ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի, ձեռնաթաթի հրազենային կոտորակային վիրավորում, 5-րդ մետակարպալի բաց կոտրվածք, փափուկ հյուսվածքների տարածում դեֆեկտով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում Այգեձոր գյուղին պատկանող «Կուճոր գոմեր» կոչվող հանդամասում հրազենային վիրավորում ստացած, նույն գյուղի բնակիչ, 65-ամյա Սուրեն Օրդյանը իր մոտ եղած «ՏՈԶ» տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանին հենվելով՝ քայլելու ժամանակ հրացանն ինքնաբերաբար կրակել է, ինչի հետևանքով էլ Ս. Օրդյանը ստացել է նշված վնասվածքները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: