 
                        Վլադիմիր Հարությունյանը վերընտրվել է
 
                                    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է Վլադիմիր Հարությունյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
Վլադիմիր Հարությունյանը ծնվել է 1957 թվականին`Լոռու մարզի Քարինջ գյուղում: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Նա 2006 թվականից ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենն է: Վլադիմիր Հարությունյանի հիմնական աշխատանքները նվիրված են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության հիմնախնդիրներին:
Նա ավելի քան 105 գիտական աշխատության հեղինակ է: Գիտության և կրթության բնագավառում մատուցած ակնառու ծառայությունների համար արժանացել է Մովսես Խորենացու մեդալի: 2014 և 2016 թվականներին նա ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթների հաղթող:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        