Ռուսաստանցիների կեսից ավելին անհրաժեշտ է համարել հողին հանձնել Լենինի դին
Ռուսաստանցիների ավելի քան կեսը կարծում է, որ հարկավոր է հողին հանձնել Վլադիմիր Լենինի դին. 32 տոկոսն առաջարկում է դա անել Կրեմլի պատի մոտ, իսկ 26 տոկոսը՝ Սանկտ Պետերբուրգի Վոլկովսկոյե գերեզմանատանը: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա կենտրոնում»:
Հարցման մասնակիցների մոտ մեկ երրորդը (31 տոկոս) համոզված է, որ Լենինի դին պետք է թողնել դամբարանում: Յուրաքանչյուր տասներորդը (11 տոկոս) դժվարացել է պատասխանել, ինչը ցույց է տվել 1600 մարդու հարցումը, որը կատարվել է մարտի 31-ից մինչեւ ապրիլի 3-ը ՌԴ-ի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերում: 2017 թվականի ապրիլի 22-ին նշվելու Լենինի ծննդյան 147-րդ տարեդարձը։