Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը բողոքարկեց հանրաքվեի արդյունքները
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը կուսակցության անունից հանրաքվեի արդյունքների վերաբերյալ բողոքարկման դիմումը ներկայացրել է բարձրագույն ընտրական հանձնաժողով: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Բոլորը գիտեն, որ հանրաքվեում հաղթել են «ոչ» ասողները: Ճնշումների և սպառնալիքների միջոցով չստացված արդյունքը փորձ է արվել ստանալ ընտրական հանձնաժողովի միջոցով: Այս քվեարկությունն անօրինական, անկնիք քվեարկություն է»,-ասել է Բյուլենթ Թեզջանը:
Նա նշել է, որ քվեատուփեր գցված անկնիք քվեները համարվել են վավեր: Բացի այդ, գողացվել են քվեներով լցված ծանրոցները: Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: