Բաժիններ՝

Շոտլանդիայում քննադատել են վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Մեյի որոշումը

Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենն այն կարծիքին է, որ վարչապետ Թերեզա Մեյը վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ հայտարարելու ճանապարհով մտադիր է ԵՄ-­ի կազմից երկրի դուրս գալուն հասնել խիստ պայմաններով եւ կառավարության ղեկավարի դիրքորոշումը գնահատում է որպես շատ մեծ սխալ: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է՝ մեկնաբանելով խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացումը հունիսի 8-­ին նշանակելու Մեյի որոշումը:

«Թորիները հնարավորութուն են փնտրում՝ Մեծ Բրիտանիան աջ տեղաշարժել, նրան ստիպել անցնելու կոշտ Brexit­ի միջով եւ (բյուջետային վճարումների) նոր կրճատումներ կատարել»,­-գրել է քաղաքական գործիչը Twitter միկրոբլոգի իր էջում:

Սթերջենը նաեւ հայտարարել Է, որ վաղաժամկետ կամաարտահայտումը «ամրացնում է Շոտլանդիային սեփական ապագան ինքնուրույն որոշելու իր իրավունքի հարցում»՝ Մեյի որոշումը համարելով «հսկայական քաղաքական սխալ»:

Ավելի վաղ Շոտլանդիայի ազգայնականները հայտարարել են 2018 թվականի աշնան եւ 2019 թվականի գարնան միջեւ ընկած ժամանակաշրջանում տարածաշրջանի անկախության շուրջ երկրորդ հանրաքվեն անցկացնելու վճռականության մասին:

Էդինբուրգը վճռականորեն հանդես է գալիս ԵՄ­-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ եւ պնդում է, որ այս դեպքում շոտլանդացիներն իրավունք ունեն քվեարկել իրենց անկախության օգտին:

Ապրիլի 18­-ին Մեյը հայտարարել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Դրա համար պահանջվում է, որ նա ստանա Համայնքների պալատի (բրիտանական խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների երկու երրորդի աջակցությունը: Քվեարկությունը նշանակված է ապրիլի 19­-ին, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս