Բաժիններ՝

Ֆրանսիայի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերը կանցկացվեն ապրիլի 20­-ին

France-2 պետական հեռուստաալիքը Ֆրանսիայի նախագահի բոլոր 11 թեկնածուների մասնակցությամբ բանավեճերի հեռարձակումը կիրականացնի ապրիլի 20­-ին: Այդ մասի հայտնել է AFP գործակալությունը:

Նրա տեղեկատվության համաձայն, բանավեճերը կսկսվեն տեղական ժամանակով ժամը 20:00­-ին (Երեւանի ժամանակով ժամը 22:00-­ին):

Ավելի վաղ ԶԼՄ-­ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ ապրիլի 20-­ին նշանակված հեռուստաբանավեճերը կչեղարկվեն այն բանից հետո, երբ երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներից մի քանիսը հայտարարեցին, որ դրանց չեն մասնակցելու:

Այսպես, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ճիշտ չի համարում բանավեճերն ընտրությունների առաջին փուլի ամսաթվին այդքան
մոտ անցկացնելը, որը նշանակված է ապրիլի 23­-ին: Հետագայում համանման դիրք բռնեց նաեւ «Ազգային ճակատ»­ի առաջնորդ Մարին լե Պենը, ինչպես նաեւ մի շարք այլ քաղաքական գործիչներ:

Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնի հավակնորդների առաջին բանավեճերը, որոնք անցկացվել են ապրիլի 4­-ին, դիտել են 6,3 մլն հեռուստադիտողներ:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 7­-ին: Հասարակական կարծիքի հարցումները վկայում են, որ երկրորդ փուլի առավել հավանական թեկնածուներն են Էմանուել Մակրոնը եւ Մարին լե Պենը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս