Բաժիններ՝

Թուրքիայի ազգայնական կուսակցության շարքերը շարունակում են նոսրանալ

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) անդամները հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո շարունակում են լքել կուսակցության շարքերը: Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը հայտնում է, որ կուսակցությունից հեռանալու մասին դիմումները գլխավոր խորհրդին են ներկայացրել Թամեր Աքքալը և Էնգին Քաբադաղը:

Նրանք հայտարարել են, որ կուսակցությունից հեռանալու մասին որոշում են կայացրել, քանի որ ԱՇԿ քաղաքականությունը սկսել է հակասել այն սկզբունքներին, որոնց նրանք ի սկզբանե հետևել են:

Ապրիլի 17­-ին նման որոշումներ էին կայացրել ԱՇԿ ևս երեք անդամներ: «Ազգայնական շարժում» կուսակցությունը Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների շրջանակում սկսեց համագործակցությունն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ: Այս համագործակցությունը դժգոհություն առաջացրեց կուսակցության շարքերում: Մի քանի պատգամավորներ որոշում կայացրեցին լքել ԱՇԿ շարքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս