Հինգ մարդ է զոհվել Լիսաբոնի մերձակայքում ինքնաթիռի կործանման հետևանքով
Ոչ մեծ ինքնաթիռ է աղետի ենթարկվել Լիսաբոնի մերձակա սուպերմարկետի մոտ: Զոհվել է հինգ մարդ: Այդ մասին հայտնել է El Mundo թերթը:
Հրատարակության տվյալներով՝ զոհվել է օդանավում եղաչ չորս մարդ՝ Շվեյցարիայի քաղաքացի օդաչուն եւ ֆրանսիացի երեք ուղեւորներ: Հինգերորդ զոհվածը պորտուգալացի է՝ բեռնատար ավտոմեքենայի վարորդը, որն իր փոխադրամիջոցը բեռնաթափում էր սուպերմարկետի մոտ:
Նշվում է, որ ինքնաթիռը մեկնել էր Կաշկայշ քաղաքի օդակայանից: Ավիաաղետի այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: