Բաժիններ՝

«ՌԴ­-ն հուսով է, որ ԱՄՆ­-ը ԿԺԴՀ­-ում չի ձեռնարկի նույն այն գործողությունները, ինչը և Սիրիայում». Լավրով

Ռուսաստանը հուսով է, որ ԱՄՆ-­ը ԿԺԴՀ­-ի նկատմամբ միակողմանի գործողություններ չի ձեռնարկի, ինչպես դա վերջերս եղավ Սիրիայի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-­ի փոխնախագահ Մայքլ Փենսի հայտարարություններն այն մասին, որ Փենյանի նկատմամբ «ռազմավարական համբերության» դարաշրջանն ավարտվել է, տեղեկացնում է ՏԱՍՍ­-ը:

«Մենք չենք ընդունում ՄԱԿ-­ի ԱԽ­-ի բազմաթիվ բանաձեւերը խախտող Փենյանի արկածախնդրական հրթիռամիջուկային գործողությունները, բայց դա բնավ չի նշանակում, որ կարելի է նույն կերպ խախտել միջազգային իրավունքը՝ ուժ կիրառելով ի
խախտումն ՄԱԿ­-ի Կանոնադրության,­ընդգծել է Լավրովը:­

Մեծապես հուսով եմ, որ այնօրինակ միակողմանի գործողությունները, որոնք մենք վերջերս տեսանք Սիրիայում, չեն լինի, եւ որ ԱՄՆ-­ը կհետեւի այն ուղեգծին, որը նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս հնչեցրել է իր նախընտրական արշավի շրջանում»:

Իր հերթին Կրեմլը կրկին հորդորել Է բոլոր կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, թե ԱՄՆ-­ը եւ Հարավային Կորեան խոստացել են արդյունավետ պատասխան տալ ԿԺԴՀ-­ի ռազմական սադրանքներին՝ պայմանավորվելով Հարավային Կորեայում հնարավորինս շուտ ծավալել ամերիկյան THAAD հակահրթիռային համակարգը:

«Մեր դիրքորոշումը լավ հայտնի է եւ հետեւողական: Մենք զսպվածության կոչ ենք անում բոլոր կողմերին, հորդորում ենք բոլոր կողմերին՝ խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են որպես սադրանք որակվել: Եվ մենք հանդես ենք գալիս հյուսիսկորեական խնդրի կարգավորման առկա ձեւաչափերում կոորդինացված միջազգային ջանքերը շարունակելու օգտին»,­-ասել է Պեսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս