Բաժիններ՝

ԱՄՆ­-ը և Հարավային Կորեան համատեղ ռազմաօդային զորավարժություններ են սկսել

Կորեական թերակղզու հարավ ­ արեւմուտքում գտնվող Քունսան ամերիկյան ռազմակայանում ապրիլի 17­-ին մեկնարկել է ԱՄՆ­-ի եւ Հարավային Կորեայի ռազմական օդուժի ամենամյա համատեղ զորավարժություններից մեկը:

MaxThunder զորավարժություններին, որոնք կտեւեն մինչեւ ապրիլի 28­-ը, մասնակցում են շուրջ հազար ամերիկացի եւ մոտավորապես 500 հարավկորեացի զինծառայողներ, ինչպես նաեւ ԱՄՆ-­ի 7-­րդ օդային բանակի եւ Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերի տարատեսակ մարտական ինքնաթիռներ:

Զորավարժությունները տեղի են ունենում Կորեական թերակղզու շուրջը իրադրության կտրուկ սրման ֆոնին: Անցյալ շաբաթվա վերջին թերակղզու ափերին է մոտեցել ԱՄՆ-­ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ:

Միաժամանակ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներում հաղորդագրություններ են հայտնվել Միացյալ Նահանգների կողմից ԿԺԴՀ-­ին հնարավոր հարվածի վերաբերյալ, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս