Բաժիններ՝

Jimmy Choo­-ն հագուստի նոր հավաքածուն ներկայացրել է հին առանձնատանը

Jimmy Choo բրիտանական մակնիշը ներկայացրել է նոր գովազդային արշավ՝ նվիրված հագուստի եւ կոշիկի հավաքածուի թողարկմանը: Տեսահոլովակը հրապարակվել է YouTure-­ում։

Կարճամետրաժ ժապավենը նկարահանվել է հին առանձնատանը, ինտերիերը բացահայտում է հավաքածուի հիմնական գաղափարը՝ ռոմանտիկական եւ բունտարական ոգու միավորումը մեկ մարդու մեջ:

«Pre­fall նոր հավաքածուի մոդելներն ստեղծվել են ոչ թե ձեզ նկարագրելու համար, այլ, որպեսզի լավացնի տվյալ պահի ձեր զգացողությունը»,­-ասել է մակնիշի կրեատիվ տնօրեն Սանդրա Չոյը:

Jimmy Choo բրիտանական բրենդը, որը մասնագիտանում է կոշիկի եւ աքսեսուարների թողարկման բնագավառում, ստեղծվել է 1996 թվականին: Նրա հաճախորդներից մեկը եղել է արքայադուստր Դիանան: 2003 թվականին ընկերության հիմնադիր Ջիմի Չուն նորաձեւության ինդուստրիայի բնագավառում ունեցած իր ձեռքբերումների համար ստացել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի պատվավոր տիտղոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս