Բաժիններ՝

Արքայազն Հարիին երկար տարիներ են պահանջվել, որ համակերպվի մոր մահվան մտքին

Արքայազն Հարրին մեծ հարցազրույց է տվել բրիտանական Telegraph հրատարակությանը, որում պատմել է իր մոր մահվան հետ կապված հոգեբանական խնդիրների մասին, տեղեկացնում է BBC­-ին:

Արքայադուստր Դիանան զոհվել է 1997 թվականի օգոստոսին ավտովթարից՝ թողնելով երկու որդիներին՝ արքայազններ Ուիլյամին եւ Հարրիին:

«Մայրս մահացավ, երբ ես 12 տարեկան էի, եւ հաջորդ 20 տարում ես հրաժարվեցի իմ բոլոր զգացմունքներից: Այս ամենը բավականին ուժեղ ազդեցություն գործեց ոչ միայն իմ անձնական կյանքի, այլեւ իմ աշխատանքի վրա»,­-պատմել է Հարրին: «Ես այսպես Էի դա հաղթահարում. պարզապես գլուխս մտցնում էի ավազի մեջ՝ հրաժարվելով նույնիսկ մտածել մայրիկի մասին»,­-խոստովանել է նա:

Արքայազն Հարրին ասել է, որ կորուստը վերաիմաստավորելուն իրեն դրդել է եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, որն ասել է. «Լսի՛ր, դու պետք է իրոք գլուխ հանես դրանից: Նորմալ չէ՝ մտածել, թե այս ամենը քեզ վրա չի ազդել»:

«Իսկ հետո (ես) մի քանի զրույցներ ունեցա, եւ անսպասելիորեն այդ ամբողջ վիշտը, որը ես երբեք քննության չեմ ենթարկել, սկսեց դուրս գալ առաջին պլան: Եվ ես հասկացա, որ ընդհանրապես կան բազմաթիվ բաներ, որոնցից անհրաժեշտ է գլուխ հանել»,­-հայտնել է նա: Իր կյանքի այդ շրջանը թագավորական ընտանիքի անդամը որակել է «լիակատար քաոսի երկու տարի»:

Արքայազն Հարրին պատմել է, որ կյանքի դժվարին վիճակից դուրս գալուն իրեն օգնել է ծառայությունը զինվորականների վերականգնման ստորաբաժանումում, որտեղ նա, մանավորապես, շփվել է ռազմական հակամարտությունների ընթացքում տուժած վետերանների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս