Բաժիններ՝

ԱՄՆ­-ի առաջին տիկինը և նախագահի կրտսեր որդին Վաշինգտոն կտեղափոխվեն ամռանը. Fox

ԱՄՆ-­ի նախագահի տիկինը՝ Մելանյա Թրամփը, եւ կրտսեր որդին՝ Բերոնը, Նյու Յորքից Վաշինգտոն կտեղափոխվեն այս տարվա ամռանը: Այդ մասին հայտնել է Fox հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան վարչակազմի՝ անունը չնշված բարձրաստիճան աշխատակցի:

Այդ աղբյուրի տեղեկությունների համաձայն, տեղափոխությունը կկայանա այն բանից հետո, երբ 11­-ամյա Բերին, որը հաճախում է էլիտար մասնավոր դպրոց, ուսումնական տարին կավարտի իր համար սովորական միջավայրում: Սպիտակ տուն ժամանելը մի քանի ամսով հետաձգելու Մելանիայի մտադրությունը, որպեսզի Բերոնն ուսումնական տարին ավարտելու հնարավորություն ունենա, ավելի վաղ հաստատել էր նաեւ ԱՄՆ-­ի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփն ինքը, որի պաշտոնակալությունը տեղի է ունեցել հունվարի 20-­ին:

Իր հերթին NBC հեռուստաալիքը ճշտել է, որ Մելանյան եւ Բերոնը, ինչպես սպասվում է, գլխավոր նախագահական նստավայր (գտնվում է Վաշինգտոնի Փենսիլվանիա­ավենյու 1600 հասցեում) կժամանեն «հունիսից հետո»: Վկայակոչելով անունները չնշված աղբյուրներ՝ NBC-­ն նշել է, որ Մելանյան ներկայում ակտիվորեն մասնակցում է Սպիտակ տան բնակելի հարկաբաժինների համար կահույք ընտրելուն: Առայժմ Մելանյան եւ Բերոնը մնում են Հուդզոնի ափին գտնվող քաղաքում, որտեղ բնակվում են Trump Tower երկնաքերի փենթհաուսում:

Ի դեպ, Բերոնը կդառնա անցած ավելի քան կես դարի ընթացքում ԱՄՆ­-ի նախագահի առաջին որդին, որն ապրելու է Սպիտակ տանը: Վերջին անգամ նախագահի մայրաքաղաքային նստավայրը միայն 1963 թվականին է տեսել պետության ղեկավարի որդուն: Այն ժամանակ նա ԱՄՆ­-ի 35-­րդ նախագահ Ջոն Քենեդու զավակն էր՝ Ջոն Քենեդի Կրտսերը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս