«ՍԴ-ն կտա բոլոր հարցերի պատասխանները». Վահրամ Բաղդասարյան

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցով Սահմանադրական դատարան դիմելու Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախաձեռնությանը:

Նրա խոսքով՝ բոլոր հարցերի պատասխանը կտա Սահմանադրական դատարանը, իսկ ինքը չի ցանկանում ՍԴ-ի փոխարեն մեկնաբանություններ անել:

«Բայց երբ ես նայում եմ նախորդ ընտրությունների ժամանակ նրանք քանի կետով էին դիմում Սահմանադրական դատարան, իսկ այս անգամ ընդամենը 3 կետով են դիմում, ապա առաջընթաց կա: Բոլոր հարցերի պատասխանները Սահմանադրական դատարանը կտա»,- ասաց Բաղդասարյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը չբացառեց, որ ընտրությունների ընթացքում խախտումներ եղել են: Նա համոզված է, որ եթե խախտումները լայնածավալ են եղել, Սահմանադրական դատարանն անպայման դրանց կանդրադառնա:

Տեսանյութեր

Լրահոս