Բաժիններ՝

Սիրիայում ԻՊ­-ի քիմիական զենքի պահեստին կոալիցիայի հարվածից հարյուրավոր մարդիկ են զոհվել. SANA

Հարյուրավոր մարդկանց թունավորման է հանգեցրել ԱՄՆ­-ի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածը, որը հասցվել է Դեյր Էզ Զոր քաղաքի (Դամասկոսից 420 կիլոմետր հեռավորության վրա) մերձակա Ջալթայի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շտաբին ու պահեստին: Այդ մասին ասված է Սիրիայի ԶՈւ­-ի հրամանատարության՝ SANA գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ օդուժի հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 12­-ին տեղական ժամանակով ժամը 17:30-­ին: Դրա հետեւանքով ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ, այդ թվում՝ օտարերկրացի վարձկաններ:

«Սակայն ռմբակոծությունից հետո պահեստի վրա դեղին ծուխ է բարձրացել: Դա վկայում է այն մասին, որ այնտեղ պահվում էին թունավոր նյութերի պաշարներ,­ նշվում է փաստաթղթում:­ Գրոհի հետեւանքով թունավորումից զոհվել են հարյուրափոր մարդիկ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ»:

«Այդ միջադեպը կրկին հաստատում է, որ ահաբեկչական կազմակերպություններն ունեն քիմիական զենքի պաշարներ, նրանք հնարավորություն ունեն այն ստանալ, պահել եւ օգտագործել հայտնի տարածաշրջանային պետությունների աջակցության շնորհիվ»,­ընդգծվում է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս