Երևանի Գեղարվեստի ակադեմիան վերակազմակերպվելու է հիմնադրամի
ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի Գեղարվեստի ակադեմիան անվանափոխվում է Հայաստանի գեղարվեստի ակադեմիա: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացրած որոշմամբ՝ ակադեմիան վերակազմակերպվելու է հիմնադրամի:
Ակնկալվում է, որ դրա արդյունքում հիմնադրամը կունենա լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ, արդյունավետ շահագրգիռ օգտագործել իր գույքը, ներգրավել արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության, գիտության և կերպարվեստի ոլորտի զարգացման: Կավելանան հիմնադրամի կողմից պետական բյուջե մուծվող հարկերը:
Պետությունը կպահպանի նաև հիմնադրամին օգտագործման իրավունքով հանձնված գույքի ճիշտ, նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքը, պահպանելով նաև օրենքով նախատեսված կրթության ֆինանսավորումը պետական բյուջեից: Հիմնադրամը ինքն է սահմանում ձեռնարկատիրական գործունեության այն տեսակները, որոնցով կարող է զբաղվել, իսկ ՊՈԱԿ-ի դեպքում այդ ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը:
Մինչդեռ ակնհայտ է, որ ձեռնարկատիրական գործունեության չարդարացված սահմանափակումները չեն նպաստում զարգացման գործընթացին: