Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 15 երկրաշարժ
Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 6-ից մինչև 12-ը գրանցված երկրաշարժերից 3-4-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Այս մասին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:
Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 2-ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ապրիլի 8-ին, ժամը 05:54-ին, M=1.0, Իջևան քաղաքից 23 կմ դեպի հյուսիսարևմուտք, ապրիլի 10-ին, ժամը 17:35-ին, M=1.8, Վեդի քաղաքից 11 կմ դեպի հյուսիսարևմուտք:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 15 երկրաշարժ, բոլորն էլ Թուրքիայի տարածքում: Ապրիլի 6-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ է գրանցվել Վան քաղաքից 34 կմ դեպի հյուսիսարևելք: Ապրիլի 9-ին նույն օջախային գոտում տեղի է ունեցել 12 երկրաշարժ՝ 3-ից մինչև 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3-ից մինչև 4.1): Ապրիլի 10-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.9) երկրաշարժ է գրանցվել Պատնոս քաղաքից 50 կմ դեպի հյուսիսարևմուտք, որին հաջորդ օրը հետևել է ևս մեկ ստորգետնյա ցնցում՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6):
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: Ապրիլի 10-ին Կենտրոնական Ամերիկայում՝ Սալվադորի Մեհիկանոս քաղաքից 3 կմ դեպի արևմուտք գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել երկուսը: