«Սպեցնազ ենք ստեղծում». վարչապետ

«Մենք ունեինք մի համակարգ, որը պետք է կրթեր մեր գյուղատնտեսին։ Համարում ենք համակարգը ոչ էֆեկտիվ, որովհետև կրթել, կրթել, կրթել ա, վերջում առաջացել ա 352 հատ ֆերմեր ու կոոպերատիվ տարեցտարի։ Համակարգը վերացնում ենք, դրա փոխարեն սպեցնազ ենք ստեղծում: Սպեցնազ ենք ստեղծում: Ամեն տարվա վերջ հաշվետվություն ենք տալիս՝ քանի ֆերմեր ա առաջացել, քանի կոոպերատիվ ա առաջացել, քանի գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել ա փայլել: Պայմանավորվեցի՞նք: Շատ համարձակ բարեփոխումներ ա սկսել գյուղատնտեսության նախարարը, մենք իրեն ամեն ինչով աջակցելու ենք, դուխով գնացեք առաջ»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մի քանի հարց զեկուցեց՝ բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգին հավանություն տալու, մի շարք փակ բաժնետիրական ընկերություններ լուծարելու, գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրի մշակման և հաստատման կարգը սահմանելու, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակների ընդլայնման մասին։

Ըստ վարչապետի՝ իրականացվող բարեփոխումները որակապես կփոխեն համակարգը, իսկ դրա մուլտիէֆեկտը անկանխատեսելի է լինելու։

 

Տեսանյութեր

Լրահոս