«Կրիշտիանուն որոշեց այսօրվա խաղի ելքը». Կարլո Անչելոտի
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Ռեալի» դեմ անցկացրած խաղի մասին (1:2):
«Կրիշտիանուն որոշեց այսօրվա խաղի ելքը: Մեզ հաջողվում էր նրան պահել մինչև կարմիր քարտը:
Հաջորդ շաբաթ դժվար կլինի: Այս արդյունքը դեռ ոչ մի բանի մասին չի ասում: «Ռեալը» մեզ հույս թողել է:
Այսօր մեր բախտն այդքան էլ չբերեց: Չկարողացանք իրացնել 11-մետրանոցը: Բայց մենք կարող ենք ավելի լավի հույս ունենալ այն բանից հետո, ինչ ցուցադրեցինք առաջին խաղակեսում:
Չեմ մեղադրում Մարտինեսին, «Ռեալը» հակահարձակվում էր, և նա ստիպված էր խախտել կանոնները: Նա շատ կարևոր է մեզ համար: Հուսով եմ, որ Լևանդովսկին և Հյումմելսը կմասնակցեն պատասխան խաղին»,- ասել է Անչելոտին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը