Բաժիններ՝

Փարիզում հրդեհ է բռնկել Մարին Լը Պենի կենտրոնակայանի շենքում

Փարիզում ապրիլի լույս 13­-ի գիշերը հրդեհ է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի կենտրոնակայանի շենքում: Այս մասին հայտնել է Agence France­Presse­ը (AFP) վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:

Բռնկման օջախը եղել է այն շենքի առաջին հարկում, որտեղ գտնվում է Լը Պենի կենտրոնակայանը՝ Ֆոբուր Սան Օնորեի փողոցում: Անմիջապես պատահարի վայր են ժամանել հրշեջները, որոնց հաջողվել է կանխել կրակի տարածումը: Ոստիկանությունում գործակալության աղբյուրի խոսքով՝ բռնկման ենթադրյալ պատճառը հրկիզումն է՝ կատարված հանցավոր դիտավորությամբ:

AFP-­ի տվյալներով՝ հրկիզման համար պատասխանատվությունն ստանձնել է «Պայքար օտարատեցության դեմ» խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս