![](/banners/BeFunky-design.jpg)
Այս գիշեր ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ. արձակվել է շուրջ 300 կրակոց
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/banak-3.jpg)
Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 300 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: