«ՌԴ-ն հետևում է Ադրբեջանում բանտարկված Լապշինի և Ուելդանով-Գալուստյանի գործերին». Զախարովա
Ռուսաստանը շարունակում է հետևել Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացիների` բլոգեր Ալեքսանդր Լապշինի և հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի վիճակին: Այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Լապշինի հետաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 15-ը: Նրա պահման պայմանների նկատմամբ բողոք չի եղել: Լապշինի առողջական վիճակի վատացման մասին բարեկամների անհանգստության մասին տեղյակ է պահվել մեկուսարանի տնօրինությունը: Դեսպանատան համառ պնդման շնորհիվ Լապշինը բժշկական հետազոտություն է անցել: Չտրվելով հետազոտության եզրակացության մանրամասներին` կարող եմ ասել, որ իրադրությունը պահում ենք վերահսկողության տակ: Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ քաղաքացու փաստաբանի և բարեկամների հետ»,- նշել է Զախարովան:
Անդրադառնալով Բաքվի բանտերից մեկում ամիսներ շարունակ պահվող ՌԴ հայ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործին` Զախարովան հիշեցրել է, որ մարտի 22-ին Ռուսաստանը նոտա է ուղարկել Ադրբեջանի ԱԳՆ` պահանջելով շտապ բուժզննում իրականացնել: Շտապ բուժզննման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան ազդանշանները հայտնել ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմին և պետական անվտանգության ծառայությանը: Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ քաղաքացու փաստաբանի և բարեկամների հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: