Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ դեսպան Հերբերտ Զալբերը կայցելի Ադրբեջան: Աս մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունից:
Այցը տեղի կունենա ապրիլի 19-20-ը: Զալբերը հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ: