Բաժիններ՝

Կիևում «Եվրատեսիլ­-2017»­-ի եզրափակիչի բոլոր տոմսերը վաճառված են

«Եվրատեսիլ­-2017» երգի միջազգային մրցույթի երեք եզրափակիչ շոուների բոլոր տոմսերը Կիեւում արդեն վաճառված են: Այդ մասին վկայում են Сoncert.ua տոմսերի վաճառքի պաշտոնական ծառայության տվյալները:

Մայիսի 12­-ին տեղի է ունենալու մրցույթի մասնակիցների ելույթը ժյուրիի առջեւ,մայիսի 13­-ին անցկացվելու է եզրափակիչ փորձը եւ նույն օրը կայանալու է «Եվրատեսիլ­-2017»-­ի եզրափակիչի ուղիղ հեռարձակումը: Հենց այս շոուների տոմսերն արդեն չեն վաճառում: Ներկայում վաճառքում մնացել են կիսաեզրափակիչների ուղիղ եթերների, ինչպես նաեւ դրանց փորձերի տոմսերը, բայց միայն ֆան­գոտիում: Ուղիղ եթերի տոմսի արժեքը կազմում է 1199 գրիվնա (44,4 դոլար), իսկ փորձինը՝ 299 գրիվնա (11,1 դոլար):

«Եվրատեսիլ­-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչի տոմսերը վաճառքում ստացվել էին ապրիլի 10-­ին: Ընդամենն առաջարկվել է 70 հազար տոմս: Ավելի վաղ Concert.ua­ի ներկայացուցիչը ՏԱՍՍ-­ին հայտնել էր, որ ամենաէժան տումսերն արժեն 8 եվրո եւ հնարավորություն են տալիս այցելել փորձերին, ամենաթանկը՝ 500 եվրո արժողությամբ, եզրափակիչ շոուի տոմսերն են:

Եզրափակիչի ամենաէժան տոմսը, ելնելով վաճառքների ծառայության տեղեկատվությունից, արժե 1999 գրիվնա (70 եվրո): Մինչդեռ, ինչպես հայտնել է Concert.ua­ի տնօրեն Դմիտրի Չինը, «Եվրատեսիլ»­-ի տոմսերի արժեքը սեւ շուկայում հասնում է 40 հազար գրիվնայի (1403 եվրո), ինչը նախնական գինը գերազանցում է 3­5 անգամ:

«Եվրատեսիլ­-2017»-­ի կիսաեզրափակիչներն Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվելու են մայիսի 9­-ին եւ 11­-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-­ին: Գլխավոր արենան կդառնա Միջազգային ցուցահանդեսային կենտրոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս