Բաժիններ՝

««Բարսելոնան» կփորձի անել նույն բանը, ինչ և ՊՍԺ-ի դեմ հակամարտությունում». Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Յուվենթուսից» կրած պարտության (0:3) տպավորություններով: Նա նշել է, որ իր թիմը պատասխան խաղում կաշխատի ուղղել իրավիճակը՝ կրկնելով իրենց վերջին կատարած սխրանքը, երբ կապտանռնագույնները 0:4 հաշվով պարտվեցին ՊՍԺ-ին առաջին խաղում, հետո ջախջախեցին 6:1 հաշվով:

«Նորից, ինչպես և Փարիզում, առաջին խաղակեսը շատ ծանր էր: Եթե մենք առաջին խաղակեսում թույլ տեսք ունեինք, ապա երկրորդում ավելիի հույս ունեինք, բայց բաց թողեցինք ևս մեկ գնդակ: Թվում էր, թե մենք ՊՍԺ-ի հետ խաղի 3-րդ խաղակեսն ենք անցկացնում: Պետք է դասեր քաղել: Դժվար կլինի կրկնել ՊՍԺ-ի հետ հակամարտության հաջողությունը, բայց մենք կփորձենք»,- Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս