Բաժիններ՝

ՄԻԵԴ­-ը Ադրբեջանի դեմ մեկ օրում 11 վճիռ է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 6­-ին Ադրբեջանի հետ կապված 11 վճիռ է կայացրել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: ՄԻԵԴ ներկայացված հայցերը վերաբերում են անօրինական ձերբակալություններին, հանրահավաքներ անցկացնելու իրավունքի խախտումներին և մարդու իրավունքների խախտման այլ դեպքերի:

Այս հայցերի վերաբերյալ վճիռները պետք է կայացվեին դեռևս 2016թ­ի հուլիսին, սակայն հետաձգվել են ՄԻԵԴ-­ի կողմից Ադրբեջանին ուղված հարցումների գրավոր պատասխանների ուշացման պատճառով: ՄԻԵԴ-­ը այս 11 հայցերի բավարարման արդյունքում Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 81 հազար 690 եվրոյի չափով, որով պետք է փոխհատուցվեն դիմումատուները: Այս 11 գործերի դիմումատուներից 9­-ի շահերը պաշտպանում էր ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Ասաբլի Մուստաֆաևը, ով, նշված գործերի մասին կարծիք հայտնելով, ասել էր.

«Մեր երկրում քաղաքական շարժառիթներ պարունակող գործերով զբաղվող և ՄԻԵԴ դիմող իրավաբաններին մշտական վտանգ է սպառնում»: Ադրբեջանից ամեն տարի ՄԻԵԴ են ուղարկվում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարյուրավոր հայցեր:

2016թ­ի դեկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի հետ հաղորդակցություն էր սկսել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ստացված 32 բողոքի դիմումների շուրջ: Ադրբեջանի կառավարությունը 2017 թվականի մարտի 21-ի դրությամբ պետք է պատասխանած լիներ ՄԻԵԴ-­ի կողմից առաջադրված բոլոր հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս