 
                        Գերմանիայում լրտեսությամբ զբաղվող 20 թուրքի դեմ հետաքննություն է սկսվել
 
                                    Գերմանիայում բնակվող 20 թուրքի նկատմամբ հետաքննություն է սկսվել լրտեսություն իրականացնելու հիմնավորմամբ: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարությունը` պատասխանելով Բունդեսթագի թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենի հարցին: Այս մասին հայտնում է Die Welt պարբերականը: Նշվում է, որ այդ անձինք Գերմանիայում լրտեսական գործունեություն են ծավալում` հետևելով գյուլենականների աջակիցներին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        