Բաժիններ՝

«Նոր ռազմավարությամբ Հայաստանը կդառնա աղետներին դիմակայող պետություն». Դավիթ Տոնոյան

Կառավարությունը հավանություն տվեց Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը և դրա իրականացման գործողությունների ծրագրին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ սահմանվել են աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության գերակա ուղղությունները և թիրախները: Ազգային ռազմավարությունը համապատասխանեցվել է Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին, ներկայացվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտի զարգացման միտումները, որոնք հնարավորություն են ընձեռում ավելի մեծ ուշադրություն դարձնել աղետների ռիսկի առաջացման արմատական պատճառներին` ինչպիսիք են աղքատությունը, կլիմայի փոփոխությունը, չպլանավորված, արագ ուրբանիզացիան և այլն:

«Արդյունքում ակնկալվում է Հայաստանը դարձնել աղետներին դիմակայող երկիր՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և համայնքներին սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր երկրի կայուն զարգացման համար»,-  ասաց Տոնոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս