Բաժիններ՝

Նոր Զելանդիայի իշխանությունները մի ամբողջ քաղաք են տարահանել սաստիկ հեղեղման պատճառով

Նոր Զելանդիայի իշխանություններն Էջքամբ քաղաքի բոլոր բնակիչներին տարահանել են սաստիկ հեղեղման պատճառով, հաղորդում է BBC հեռուստառադիոկորպորացիան:

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ հեղեղման պատճառով հարկադրված են եղել իրենց տները լքել հազարավոր մարդիկ: Այն առաջացել է «Դեբի» ցիկլոնի հետեւանքով, որը մեկ շաբաթ առաջ մոլեգնել էր Ավստրալիայում: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ քաղաքում ջուրը բարձրացել է երկու մետրով: Ոստիկանությունը որոնում է մեկ անհայտ կորածի:

Տեղական իշխանությունները հայտարարել են, որ նման համաղետներ պատահում են 500 տարին մեկ անգամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս