Բաժիններ՝

ԱՄՆ­-ի և Մեքսիկայի սահմանն անօրինականորեն հատելու փորձերի թիվը հասել է նվազագույնին

ԱՄՆ­-ի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել շուրջ 16,6 հազար մարդու, որոնք 2017 թվականի մարտին փորձել են անօրինականորեն հատել մեքսիկա­ամերիկյան սահմանը, ինչը 30 տոկոսով պակաս է, քան նախորդ ամսին եւ 64տոկոսով պակաս, քան 2016 թվականի մարտին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-­ի մաքսային եւ սահմանային հսկողության բյուրոյի կայքը:

Այսպիսով, այս տարվա մարտին ԱՄՆ­-ի հարավարեւմտյան սահմանն անօրինականորեն հատելու փորձերի թիվը հասել է 2000 թվականից ի վեր ամենացածր մակարդակին:
ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով արգելապատի կառուցումն սկսելու մասին: Նախօրյակին ԱՄՆ­-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելին պատմել է, թե ինչ տեսք է ունենալու այդ պատը:

Նրա խոսքով՝ այն համատարած չի լինելու. արգելապատն իրենից ներկայացնելու է ցանկապատերի, էլեկտրոնային սարքերի, դիտանոցների եւ որմնակոնստրուկցիաների համադրություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս