Բաժիններ՝

Քաթարը Խորխե Սամպաոլիին առաջարկել է գլխավորել հավաքականը

«Սևիլիայի» գլխավոր մարզիչը Քաթարի հավաքականը գլխավորելու առաջարկություն է ստացել: 57-ամյա մասնագետին խոստացել են շահավետ ֆինանսական պայմաններ և 14 օգնական, որոնցից մեկը կդառնա Խավին, ով հանդես է գալիս Քաթարի «Ալ Սադ» թիմում:
Ինչպես հաղորդում է Marca-ն, Սամպաոլին առաջարկությանը դեռ չի պատասխանել:
Սամպաոլիի գլխավորությամբ «Սևիլիան» 58 միավորով Լա Լիգայում զբաղեցնում է 4-րդ տեղը:

Խավին «Ալ Սադում» անցկացրած 24 խաղերում դարձել է 9 գոլի հեղինակ: 2022թ. Աշխարհի առաջնությունը տեղի կունենա Քաթարում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս