Երևանի ավագանու անդամ Ծիտը շարունակում է գրոհը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթի խմբագրությունը ահազանգ է ստացել, որ Երեւանի ավագանու անդամ, Ծիտ մականունով Արմեն Սահակյանը ասֆալտապատել է Կենտրոնի Քաջազնունու 10 հասցեում գտնվող շենքի դիմացի կանաչ տարածքը, քանի որ շենքի առաջին հարկի բնակարանը գնել, փողոցի կողմի չթույլատրված մասից դուռ է բացել ու այնտեղ նոր օբյեկտ տեղակայել: Սա առաջին դեպքը չէ, երբ տվյալ ավագանին գրոհում է տեղի գազոնները՝ կառուցապատելով դրանք:
Մի քանի տարի առաջ նա կառուցապատեց այդ շենքի կողքի գազոնը միացնելով այն ավելի վաղ կառուցած «4×4» ավտոլվացման կետի հետ եւ այժմ այդ շինությունը վարձով է տվել «Զովք» սուպերմարկետին: Այդյունքում՝ Քաջազնունի փողոցի մայթերի գրեթե բոլոր գազոններում քարե շինություններ են կառուցվել` կանաչի հաշվին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: