ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնողները ԱԺ-ում չեն մնալու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը Ազգային ժողովում չեն մնալու։

Երեքն էլ գործադիրում պահպանելու են իրենց դիրքերը։ Վիգեն Սարգսյանը միանշանակ կշարունակի գլխավորել ՀՀ պաշտպանական գերատեսչությունը առնվազն մինչեւ հաջորդ տարվա գարուն, Տարոն Մարգարյանը պատրաստվում է գլխավորել ՀՀԿ Երեւանի ավագանու ցուցակը։

Նա մտադիր է հաջորդ հինգ տարին եւս մնալ Երեւանի քաղաքապետի պաշտոնում, անկախ նրանից, թե Գագիկ Բեգլարյանը կամ Միհրան Պողոսյանը որքան շատ են ցանկանում փոխարինել իրեն այդ պաշտոնում:

Ինչ վերաբերում է Արփինե Հովհաննիսյանին, ապա նա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ամենասիրված նախարարն է, ուստի նա, մեր տեղեկություններով, վերանշանակվելու է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս