«Ավելի լավ է քիչ խոսեմ, ստացել եմ այնքան, ինչքան թիվ կա». Վարդան Այվազյան. «ՀԺ»

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նոր ձեւավորվող Ազգային ժողովում չի լինի. նա ՀՀԿ համամասնական ցուցակի 159-րդ տեղում էր, իսկ ռեյտինգային ընտրակարգով Կոտայքում պարտվել է ՀՀԿ-ի մյուս թեկնածուներին՝ Սամվել Սանամյանին ու Անդրանիկ Հարությունյանին: Այվազյանից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք նեղված է, ինչո՞վ է զբաղվելու այսուհետ:

– Պարոն Այվազյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները:

– Նորմալ, իմ կարծիքը շատ քիչ է, կա թիվ:

– Գումար բաժանե՞լ էիք. տեղեկություններ կային, որ տարբեր կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն, գումար են բաժանել:

– Դե գիտեք ինչ կա, ամեն ասածի չհավատանք:

– Դուք չե՞ք բաժանել:

– Դե հիմա դուք պատկերն ավելի լավ տեսնում եք:

– Ի՞նչ ենք տեսնում, որ նա, ով անցել է, նա՞ է բաժանել:

– Չեմ կարող նման բան ասել: Ես կարծում եմ, որ ամեն ինչ շատ նորմալ է եղել: Կամ ես փոքր տարածքի վրա եմ աշխատել: Հարց եք տալիս, որին ինքներդ պատասխանում եք, ինչո՞ւ եք էդ ձեւի հարց տալիս:

– Արդարացվա՞ծ եք համարում այն թիվը, որ ունեք, համարժե՞ք է ձեր աշխատանքի հետ: 

– Ես աշխատելու կամ չաշխատելու համար չեմ ասում, ստացել եմ այնքան, որքան թիվ կա: Ես չեմ կարող ասել՝ շատ եմ ստացել, քիչ եմ ստացել: Ավելի լավ է քիչ խոսեմ…

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս